Թուրքական ապրանքների ներկրումն արգելելու նախագիծ չկա. անհրաժեշտություն էլ չկա. ՊԵԿ նախագահ

Թուրքական ապրանքների ներկրումն արգելելու նախագիծ չկա. անհրաժեշտություն էլ չկա. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին, ըստ որի՝ ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն պետք է ապահովեն ադրբեջանցիների երթևեկությունը ՀՀ սահմանով դեպի Նախիջևան։

 

«Կառավարության որոշումները դրվել են e-draft-ում հանրային քննարկման, դրանից հետո ուղարկվել են վարչապետի աշխատակազմ հետագա շրջանառության համար, ուղարկվել են շահագրգիռ գերատեսչություններ՝ կարծիքի, բնականաբար, նշված բոլոր հատվածներում  որոշակի աշխատանքներ են պլանավորված», - ասաց նա:

 

Բադասյանը նաև նշեց, որ թուրքական ապրանքների ներկրումն արգելելու ոչ մի նախագիծ չկա, քանի որ անհրաժեշտություն չկա: