Պետք է կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը. Քերոբյան

Պետք է կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը. Քերոբյան
Մենք պետք է սովորենք ապրել նոր միջավայրում։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման խորհուրդ տվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` խոսելով ՀՀ սահմանների վրա ադրբեջանական պարբերաբար կրկնվող հարձակումների մասին։
«Հիմա մենք պետք է ապրենք` հաշվի առնելով այս նոր նորմալ իրավիճակը։ Իհարկե, կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ անվտանգային իրավիճակն օր օրի բարելավվի, բայց պետք է նաև հաշվի առնենք, որ մենք հիմա ապրում ենք նոր նորմալ միջավայրում, որտեղ կարող է ամեն ինչ լինել»,–ասաց Քերոբյանը։
 
«Կրակոցը նորմալ բան է անգամ Իսրայելում, որտեղ տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով։ Եվ, եթե այդ կրակոցը պիտի չլինի մեր երկրի սուվերենության հաշվին, ապա մենք պետք է այնպես անենք, որ կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը և օրեցօր դարձնենք մեր երկիրն ավելի ապահով»,– ասաց նախարարը։