Ողբերգական վթար Արմավիրի մարզում. վարորդի դին դուրս են բերել փրկարարները. Shamshyan.com

Ողբերգական վթար Արմավիրի մարզում. վարորդի դին դուրս են բերել փրկարարները. Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 10։30-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում,  դեպի Արմավիր ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, ապա՝ հաստաբուն ծառին։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը, ով կլինի 30-35 տարեկան տղամարդ։