Վայոց Ձորի մարզում վթարի է ենթարկվել Ստեփանակերտի փոխքաղաքապետը․ կա վիրավոր

Վայոց Ձորի մարզում վթարի է ենթարկվել Ստեփանակերտի փոխքաղաքապետը․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

 

Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, ժամը 12։15-ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ 38-ամյա Սամվել Ղուլյանը իր վարած  Toyota Highlander ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139․1 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել առվակում։

 

Վթարի հետևանքով ուղևոր՝ Արցախի Հանրապետության բնակիչ 12-ամյա Մ․ Ղուլյանը բժշկական հետազոտություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

 

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Ղուլյանը Ստեփանակերտի փոխքաղաքապետն է։