10 մլն եվրո՝ ԵՄ-ից Հայաստանին

10 մլն եվրո՝ ԵՄ-ից Հայաստանին

ԵՄ-ն ՝ 10 մլն եվրո կտրամադրի՝  ՀՀ Ոստիկանության և միգրացիոն բարեփոխումների  ու մարդու իրավունքների պաշտպանությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար։  Այս համատեքստում աջակցություն կտրամադրվի Ներքին գործերի նախարարության հիմնադրմանը, Ոստիկանության բարեփոխումներին, վերջինիս մարդկային ռեսուրսների պատշաճ կառավարմանը և մասնագիտական զարգացմանը, Պարեկային ոստիկանության կարողությունների հզորացմանը: Ծրագրի շրջանակում աջակցություն կտրամադրվի նաև միգրացիայի կառավարման հաստատությունների նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև միգրացիոն և փախստականների պաշտպանության քաղաքականության մշակման ու իրականացման կարողությունների հզորացմանը:

 

Ծրագրի շրջանակում աջակցություն կտրամադրվի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի և համապատասխան այլ հանրային կառույցների կարողությունների ազգային և տեղական մակարդակներով հզորացմանը: Աջակցություն կտրամադրվի մարդու և, մասնավորապես, խոցելի խմբերի իրավունքների մասին հանրային իրազեկվածության խթանմանը, ինչպես նաև Մարդու իրավունքների 2020-2022թթ. ռազմավարության և գործողության ծրագրի իրականացմանը և Մարդու իրավունքների նոր՝ 2023-2025թթ. գործողության ծրագրի մշակմանը: