Գեղարքունիքի մարզում 28-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հովվին և մխրճվել ոչխարների հոտի մեջ. shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 18։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Ռազմիկ Խ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վարդենիսի վարչական տարածքում գտնվող «Սև հողեր»-ի հարևանությամբ գործող «Միլկա» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Արթուր Ս-ին և մխրճվել նրա կողմից պահվող ոչխարների հոտի մեջ։ Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վարդենիս» ԲԿ, իսկ հոտի մեջ մխրճվելու արդյունքում 18 գլուխ ոչխարներ սատկել են, Opel-ն էլ մասամբ կողաշրջվել է։
Վրաերթի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ոչխարների սեփականատիրոջ ինքնությունը։