Ձորաղբյուր գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ձորաղբյուր գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 14-ին, ժամը 12։58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 14-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։26-ին, մարվել՝ 13։55-ին։ Ամբողջությամբ այրվել են տունը (70 քմ)՝ գույքով և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։