ՌԴ քաղաքացին Mercedes-ով մխրճվել է երկաթե էլեկտրասյան մեջ․ կան վիրավորներ

ՌԴ քաղաքացին Mercedes-ով մխրճվել է երկաթե էլեկտրասյան մեջ․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 63-ամյա Յուրի Դերյագինը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց  երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանը։

 

Ինչպես փոխանցում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնութունը։