Պրիմիտիվ ստերով մարդկանց կերակրելով ինչքա՞ն պետք է դիմանաք․ Արթուր Խաչատրյան

Պրիմիտիվ ստերով մարդկանց կերակրելով ինչքա՞ն պետք է դիմանաք․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Նիկոլական տնտեսական հրաշքի առեղծվածը․․․

Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպես հայկական ներմուծումներն ու արտահանումներն ավելացան, ուշադիր հետևեք Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղուն։ Բեռն Օդեսայից դուրս է եկել, Բուլղարիայով ու Վրաստանով հասել է Հայաստան․․․



Հայաստանում ինչ որ վերաձևակերպումներ են արել ու բեռն ուղարկել Ռուսաստան։ Արդյունքում, թղթերով ավելացել են թե՛ ներմուծումները, թե՛ արտահանումները, տնտեսական «աճ» է արձանագրվել։ Ահա այսպիսի պարզունակ «կոմբինացիաներով» այսօրվա իշխանությունները փորձում են տնտեսական «աննախադեպ» աճի պատրանք ստեղծել։


Պրիմիտիվ ստերով մարդկանց կերակրելով ինչքա՞ն պետք է դիմանաք»։