Երևան-Սևան ճանապարհին մեքենան 25 մետր գլորվել է ձորը. վարորդի դին դուրս են բերել փրկարարները

Երևան-Սևան ճանապարհին մեքենան 25 մետր գլորվել է ձորը. վարորդի դին դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և 25 մետր գլորվել ձորը:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ  41-ամյա վարորդ Մկրտիչ Խաչատրյանը մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ԱԻՆ փրկարարները:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ավտոմեքենայի կողքին փրկարարները հայտնաբերել են նաև «Ֆ-1» նռնակ, և այն վնասազերծելու համար դեպքի վայր են ժամանել ԱԻՆ սակրավորները։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով պետք է դուրս բերվի և քարշակով տեղափոխվի ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։