Մեզ պետք է լիդեր, ով ունակ է պատերազմ վարել, ով կմեկտեղի մեր` բոլորիս, իրեն սիրողների ու չսիրողների վրեժը, ցասումն ու հաղթելու կամքը. Գագիկ Ասատրյան

Մեզ պետք է լիդեր, ով ունակ է պատերազմ վարել, ով կմեկտեղի մեր` բոլորիս, իրեն սիրողների ու չսիրողների վրեժը, ցասումն ու հաղթելու կամքը. Գագիկ Ասատրյան
Գագիկ Ատասրյանը գրում է․
 
Բազմաթիվ ծանոթներ և անծանոթ մարդիկ գրում են ինձ` Գագ ջան, մի բան ասա, երեկ էլ գնացինք, բան չեղավ։ Ինչ ա լինելու։ Ներողություն եմ խնդրում, բայց էսպես պատասխանեմ։
Հայեր ջան, ինչպես մի քանի օր առաջ, այնպես էլ հիմա` մեր պարտությունների ու ողջ արհավիրքի որջը գտնվում ա Երևանում։ Տվեք էս ծույլիկներին նույնիսկ չինական բանակը, նրանք էլի պարտվելու են, էլի ծվատեն, կազմակուծեն, շարքից հանեն այն։ Սրանք նախապես իմացել են, որ գալու են հանձնելու, պարտվելու...ուստի, որքան էլ հայ զինվորն ու կամավորը ջարդեն թշնամուն, որքան էլ չլսված ու չտեսնված սխրանքներ անեն, մեկ է, էս ղեկավարությունով հաղթելն անհնար ա։ Երեկ պն ղեկավարն ասում ա, որ զորահավաքի կարիք չկա, էսօր արդեն` քպ պատգամավորներն ասում են, որ ընդդիմադիրներին պետք ա սահման տանել 8 ժամում։ Էս կազմակերպված անկազմակերպության պատճառով ենք մենք պարտվում, հայե’ր, սա արվում ա դիտավորյալ։ Էս բարդակը ԴԻՏԱՎՈՐՅԱԼ Ա ԿԱՏԱՐՎՈՒՄ։
Հիմա երեկվա մասին` ժողովուրդ ջան, եկեք հստակեցնենք մի բան` էս վիճակում, էս օրհասական պահին, երբ չգիտենք թշնամու սնարյադը իմ տան վրա կիջնի, թե Շիրակում, թե Կապանում, էս վիճակում, երբ պատերազմը շարունակվում ա, մեզ պետք ա ռազմի գործին, արվեստին, պատերազմին տիրապետող ղեկավարություն։ Պատրա՞ստ ենք մենք, որպես քաղաքացիներ, պահեստազորայիններ ու, առհասարակ, հայեր, մեր բերանից կտրելու ու դա տրամադրելու բանակին, կասեմ, հա’, պատրաստ ենք։ Ասում եմ, հա, քանի որ երեկ հենց էդ ժողովուրդն էր իր ցասումը մեկտեղել Բաղրամյանում։ Բայց, լավ, ժողովուրդ ջան, վերջապես մենք պետք ա հասկանա՞նք, որ երբ երկրում պատերազմ է, մենք պետք պահանջենք մեկին, ով կարող է վարել պատերազմը։ Մենք Դանիան չենք կամ Բելգիան, ում հարևանը Ֆրանսիան կամ Նիդերլանդներն են, ու մեր պահանջածը ուսանողի վարձի էժանացում չի...մենք թուրքերով ենք շրջապատված, մենք պատերազմի մեջ ենք, մեր տղերքը զոհվում են, մենք նահանջ ենք գրանցում...էս ա մեր իրականությունը ցավներդ տանեմ։ Լավ, ասում ենք, նիկոլ գնա, նիկոլ, հրաժարական տուր...լավ, բան չենք ասո՞ւմ, նիկոլը որ գնաց, էս ավերակների վրա մենք ո՞ւմ ենք տեսնում, ում հետ ենք հույս կապում, ով է մարդը, որ պետք ա մտնի էս ահավոր ծանրության բեռի տակ, ու մենք` հայերս, օգնենք էդ մարդուն, որ մենք մեր բաղձալի վրեժը լուծենք, մեր բանտարկված հայրենիքը ազատենք։
Երեկվա քաղաքական հարթակում դուք տեսա՞ք մեկին, ում կերպարի մեջ անբարված ա մեր` հաղթողի հոգեբանությունը, չհանձնվողի կերպը, առյուծների հրամանատարը..տեսա՞ք...ես չտեսա, էսօր էլ չեմ տենալու։ Գիտեք ինչո՞ւ, քանի որ էդ պահանջը ես, դու ու նա չենք եփել մեր մեջ, չենք կողմնորոշվել, թե հիմա ով ա մեր ազգին պետք։ Նիուժելի էս տեսակով զինվոր ազգից հրամանատարի կերպարում դուք Էդգար Ղազարյան եք տենում, կամ Արման Թաթոյան, կամ Կարին Տոնոյան...քավ լիցի, մեղք չեմ վերցնում վրես ու չեմ ասում, որ տիկին Տոնոյանը հայրենասեր չի, չի ուզում որ մեր երկիրը հզորանա։ Նա տվել է հայրենիքի համար ամենաթանկը` որդու կյանքը։ Բայց գիտենք չէ՞, որ տիկին Տոնոյանը զորավար չէ, գիտենք չէ՞, որ նա զորավար դաստիարակող ու կրթող է, գիտենք չէ՞, որ Թաթոյան Արմանը լավ իրավաբան է, մարդու իրավունքներ և այլն, բայց Արման Թաթոյանից ինչ զորավար։ Գիտենք չէ՞, որ Ղազարյան Էդգարը սահմանադրագետ կամ նման մի բան է, բայց հլը էդ զորավարի ֆորման նրա հագին պատկերացրեք ու զգացեք` դրանից հետո դուք թուրքին հաղթելու ե՞ք. մենակ` անկեղծ։
Ինչ իմպիչմենթ, հայեր, ինչ ամեն կուսակցությունից մի մարդ...սրանք լոլոներ են ու էս լոլոների ընթացքում մենք հա կորցնում ենք, հա զինվորի ճակատագիր ա խեղվում։ Մեր հասարակությունը ու մենք էնք վիճակում չենք, որ էս էմոցիոնալ հուզականության պահին, հավաքվենք 50.000-ով ու խելոք լսենք, թե ով ինչ ա խոսելու հարթակներից։ Մենք գաղափարապես միաբանված չենք, էս պահին հստակ է, որ մեզ առաջնորդ է պետք։ Լիդեր, զորավար, ՊԱՏԵՐԱԶՄ ՎԱՐՈՂ ՄԱՐԴ գրողը տանի, ՊԱՏԵՐԱԶՄ ՎԱՐՈՂ։ Ոչ թե լավ տնտեսագետ, իրավաբան, ուսուցիչ, դասախոս, ֆիզիկ, այլ իր ԲՆՈՒՅԹՈՎ, ԿԵՐՊՈՎ, ՏԵՍԱԿՈՎ, ՓՈՐՁՈՎ ՈՒ ԱՊՐԱԾՈՎ պատերազմ վարող։
Ես պատերազմը կանխազգացել եմ դեռևս 2013-2014-ից, հասկացել եմ, որ աղետ է մոտենում, իսկ 2018-ից հետո ես մի գրամ չեմ կասկածել, որ աղետը էսօր-էգուց թակելու է մեր դուռը։ Դա է եղել պատճառը, որ էս փնտրել եմ ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ պատերազմ վարողի առաջնորդի կերպարը, ու հասկացել եմ, որ էդ կերպարում լիդեր ու առաջնորդ կա, ով ունակ է ղեկավարել պատերազմ, վարել պատերազմ ու ՀԱՂԹԵԼ պատերազմ։ Էդ կերպարում ես տեսել եմ Ռոբերտ Քոչարյանին, ես հասկացել եմ, որ նրա զինվորական բնավորությունը, չափից դուրս պահանջկոտությունը, տեղ-տեղ քարությունը կարա մենակ իմի բերի մեր վիճակը, ներսում կանխի բարդակը, որ դրսի պատերազմում հաղթելը հնարավոր լինի։
Ժողովուրդ ջան, ես գովք չեմ անում, առավել ևս` անձնապաշտությամբ չեմ զբաղվում, բայց հասկացեք, պատերազմը փլավ բաժանելով, լապշա կախելով, պոպուլիզմով ու դեմագոգիայով հաղթել չի լինում։ Պատերազմը տեսակն ու կամքն ա հաղթում։ Դուք կարաք չսիրեք իրան տարբեր պատճառներով , բայց հասկացեք, դու մարդ չեք ընտրում, դուք ընտրում եք զորավարի, ով պետք է ու պարտադիր է, որ կամային լինի, խիստ լինի, ինչու չէ, չվախենամ ասել` տեղ-տեղ դաժան լինի, որ պատերազմը մեր ուզածով գնա, խաղաղությունը թշնամու հողի վրա լինի։
նիկոլի կոզրը հենց սայա, քանի որ մենք որպես հասարակություն չենք ասում-Մենք ունենք մեր թեկնածուին, մենք տեսնում ենք մարդու, ով կարող է ՂԵԿԱՎԱՐԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ, մեզնից շատերը նրան չեն համակրում, բայց մենք գիտենք, որ նա կարող է և ունակ։
Մնացածը լոլոներ են ու քաղաքականություն, իսկ դրա ընթանցքում, կրկնում եմ, մենք պարտվում ենք, կորցնում, թուլանում, թուլանում, թուլանում...
Հասարակական պահանջ ձևավորենք, թև թիկունք լինենք, բոլոր կուսակցություններից ու կազմակերպություններից լավագույններին էլ պարտադրենք, որ ստանձնեն պատասխանատվությունը, ամեն մեկին իր ոլորտում պահանջենք, որ չսխալվի։ Մի հոգու վրա բարդելը սխալ է, սա մեր` բոլորիս հայրենիքն է, բայց առաջնայինը մենք պետք է հայրենիքը ներկայացնողի տեսակը ընտրենք, մեր` բոլորիս վրեժի, ցասման, կամքի հայելային արտաօատկերումն ու խտացումը։ Էդ օրվանից, 100% , թուրքը վախենալու է մեզնից։
Հասարակական պահանջ է պետք...լիդերի պահանջ։