693 մլն դրամ՝ մարզային սուբվենցիոն ծրագրերի համար

693 մլն դրամ՝ մարզային սուբվենցիոն ծրագրերի համար

Գործադիրն այսօրվա նիստում որոշում կայացրեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով 693,7 մլն դրամ հատկացնել Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Արարատի մարզում մեկ ծրագիրը է՝ 71 մլն դրամ, Գեղարքունիքում 3 ծրագիր է՝ 70 մլն դրամ, Լոռու մարզում մեկ ծրագիրը է՝ 20 մլն դրամ, Շիրակում 1 ծրագիր է՝ 29 մլն դրամՍյունիքում 4 ծրագիր է՝ 353 մլն դրամ եւ Վայոց Ձորում 5 ծրագիր է՝ 145 մլն դրամ:

Նա հավելեց, որ ծրագրերն իրականացվել են 11 բնակավայրերում: «Այսինքն հունվարից մինչեւ հիմա 303 ծրագրի համար կառավարությունը տրամադրել է 8 մլրդ 758 մլն դրամ գումար»,-ասաց Սանոսյանը:

Կառավարության որոշմամբ 2021 թվականին հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին՝ պայմանագրերի գործողության ժամկետը երակարաձգվել է մինչև 2022 թվականի հոկտեմբերի   1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով:

ՀՀ 11 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 15 ծրագրերի /որոնցից 12-ը քննարկվել և հաստատվել է 2021թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում, իսկ 3-ը՝ 2022-ին/գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման:

Որոշման նախագծով առաջարկվում է 2022 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 693,714.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: