Մինչև 20 տոկոս գնաճ՝ Երևանի անշարժ գույքի շուկայում

Մինչև 20 տոկոս գնաճ՝ Երևանի անշարժ գույքի շուկայում

Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները այս տարվա հուլիսին էականորեն աճել են նախորդ տարվա հուլիսի համեմատ:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Երևանի կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի միջին գինը 742 500 դրամ է, մինչդեռ 2021-ի հուլիսին այն կազմել է 625 100 դրամ: Աճը կազմել է 18,8 տոկոս:

Արաբկիր վարչական շրջանում մեկ քմ-ի միջին արժեքը 527 հազար է, մինչդեռ նախորդ տարվա հուլիսին եղել է 455 հազար դրամ: Այս դեպքում աճը կազմել է 15,8 տոկոս:

Քանաքեռ Զեյթունում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը կազմել է 386 հազար, իսկ նախորդ տարի եղել է 322 200 դրամ (աճը՝ 19,8 տոկոս):

Նոր Նորքում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 331 500 դրամ, իսկ նախորդ տարվա հուլիսին՝ 301 500 դրամ (աճը՝ շուրջ 10 տոկոս):

Ավանում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 336 500 դրամ, իսկ նախորդ տարվա հուլիսին՝ 294 200 դրամ (աճը՝ շուրջ 14,3 տոկոս):

Էրեբունի վարչական շրջանում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 342 300 դրամ, իսկ նախորդ տարվա հուլիսին՝ 290 000 դրամ (աճը՝ շուրջ 18 տոկոս):

Շենգավիթում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 341 050 դրամ, իսկ նախորդ տարվա հուլիսին՝ 307 200 դրամ (աճը՝ շուրջ 11 տոկոս):

Դավիթաշենում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 388 500 դրամ, իսկ նախորդ տարվա հուլիսին՝ 323 500 դրամ (աճը՝ շուրջ 20 տոկոս):

Աջափնյակում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 363 000 դրամ, իսկ նախորդ տարվա հուլիսին՝ 314 100 դրամ (աճը՝ շուրջ 15,6 տոկոս):

Մալաթիա-Սեբաստիայում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 337 500 դրամ, իսկ նախորդ տարվա հուլիսին՝ 292 500 դրամ (աճը՝ շուրջ 15,4 տոկոս):

Նուբարաշենում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 205 100 դրամ, իսկ նախորդ տարվա հուլիսին՝ 178 300 դրամ (աճը՝ շուրջ 15 տոկոս):