«Երևանյան հեռանկարների» աշնանային համերգաշարը կմեկնարկի աննախադեպ համերգով
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը կմեկնարկի Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:30-ին, կայանալիք անմոռանալի համերգով:
Համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելլանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին:
Համերգի մենակատարն է անվանի ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Ծրագրում կհնչի Ստեփան Ռոստոմյան | Սիմֆոնիա թիվ 1 Յան Սիբելիուս | Ջութակի կոնցերտ ռե մինոր, երկ 47 Արամ Խաչատրյան | Երեք հատված «Սպարտակ» բալետից