Վիրուսի ո՞ր տարածված տեսակը կարող է մեծացնել շաքարախտի զարգացման վտանգը

Վիրուսի ո՞ր տարածված տեսակը կարող է մեծացնել շաքարախտի զարգացման վտանգը

Հերպեսի վիրուսի տարածված տեսակը կարող է մեծացնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը, վկայում է նոր հետազոտությունը:

Մեծ Բրիտանիայում ավելի քան 4.9 միլիոն մարդ 2-րդ տիպի շաքարախտ ունի, որն առաջանում է այն ժամանակ, երբ օրգանիզմը չի կարողանում կարգավորել շաքարի մակարդակն արյան մեջ։ Եւս 13.6 միլիոն մարդ այդ վիճակի զարգացման վտանգի տակ է, քանի որ այն սերտորեն կապված է գիրության հետ:

Այժմ Լյուդվիգ Մաքսիմիլիանի համալսարանի եւ Գերմանիայի Մյունխենի Հելմհոլցի համալսարանի հետազոտողները պարզել են, որ հերպեսի վիրուսը կարող է նպաստել այդ հիվանդության առաջացմանը:

Նրանց հետազոտությունը հետեւել է նախորդ հետազոտություններին, որոնք ցույց են տվել, որ վիրուսները (այդ թվում՝ կարմրախտը եւ հեպատիտ C-ն) կապված են 1-ին տիպի շաքարախտի հետ (աուտոիմուն հիվանդություն, որը կապված չէ գիրության հետ):

Այս հետազոտության համար գիտնականները հավաքել են արյան շաքարի նորմալ մակարդակով ավելի քան 1200 չափահասի: Մասնակիցները թեստավորում են անցել ութ հայտնի հերպեսի վիրուսների համար, այդ թվում՝ հերպեսի սիմպլեքս վիրուսների 1-ին եւ 2-ին (HSV1 եւ HSV2, որոնք առաջացնում են մրսածությունը, եւ սեռական հերպեսը համապատասխանաբար), ջրծաղիկ վիրուսը, Էպշտեյն-Բարի վիրուսի վիրուսը եւ ցիտոմեգալովիրուսը (որը լայն տարածում ունի եւ սովորաբար ասիմպտոմատիկ է, բայց կարող է գրիպի նման ախտանիշներ առաջացնել):

Ցիտոմեգալովիրուսը (CMV) շատ տարածված է եղել, մասնակիցների 46 տոկոսի մոտ հակամարմինների թեստը դրական է եղել, ինչը վկայում է տարած վարակի մասին, իսկ 11 տոկոսի մոտ HSV2-ի թեստի արդյունքը դրական է եղել: Շատերի մոտ նաեւ հակամարմիններ են հայտնաբերվել հերպեսի վիրուսի մեկից ավելի տեսակների նկատմամբ:

Յոթ տարի անց հետազոտության 364 մասնակիցների մոտ նախադիաբետ է առաջացել։ Նախադիաբետի կամ շաքարախտի զարգացման հավանականությունը 59 տոկոսով ավելի բարձր է եղել նրանց մոտ, ում մոտ սկզբում HSV2-ի արդյունքը դրական էր, նրանց համեմատ, ում մոտ ավելի վաղ հերպեսային վարակի նշաններ չեն եղել։

Ցիտոմեգալովիրուսով վարակվածների մոտ նախադիաբետի կամ շաքարախտի զարգացման հավանականությունը 33 տոկոսով ավելի մեծ էր, գրում է Diabetologia ամսագիրը։ Հետազոտողները որեւէ կապ չեն հայտնաբերել 2-րդ տիպի եւ հերպեսի վիրուսների միջեւ, որոնք ջրծաղիկ, սովորական մրսածություն կամ խոզուկ են աառաջացնում։