Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք

Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ին, Արագածոտնի մարզի Սաղմոսավանքի բակում տեղի է ունենալու հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը: Փառատոնի հիմնադիրներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները, կազմակերպիչը՝ «Ճախրուկ» մշակութային ՀԿ-ն, գործընկերները՝ Խարբերդի մասնագիտացված մանկատունը և «ARMNOUVO» հիմնադրամը:

 

Փառատոնի ուղերձն է՝ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»։ Այն վեր է հանում մի շարք կարևոր հարցեր և տալիս լուծումներ՝

1.Բացահայտել հատուկ կարիքներ ունեցող անձանց երաժշտական տաղանդը։

2.Աշխարհի տարբեր երկրներում ապրող նմանատիպ յուրահատկություններով օժտված մարդկանց համախմբել մեկ վայրում՝Հայաստանում։

3.Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ, լինելով կրողը իր ազգային մշակույթի, ներկայացնելու է իր ազգային երաժշտությունը:

4.Ազգային երաժշտության միջոցով տարբեր մասնակից երկրներ ծանոթանում են միմյանց մշակույթին։

5.Փոխանակվում են փորձով, ձեռք են բերում նոր ծանոթություններ և ընկերներ։

6.Այս յուրահատկություններով օժտված մարդիկ ասելիք ունեն մարդկությանը՝իրենք հասարակության անբաժանելի ու կարևոր մասն են։

7.Փառատոնը լուծում է այս մարդկանց հնարավորինս ներգրավվածությունն սոցիալական,մշակութային կյանքին։

8.Յուրաքանչյուր մասնակցի, և ոչ միայն,տալիս է երազելու և այն իրականացնելու թևեր: 9.Փառատոնի միջոցով բարձրաձայնում ենք հետևյալ ուղերձը, որ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» ։

 

 

Փառատոնի ակնկալիքներն են՝

1. Հատուկ կարիքներ ունեցող յուրաքանչյուր մարդիկ մեծ մասամբ դուրս են մնում հասարակության մշակութային կյանքից: «Ճախրուկ» միջազգային փառատոնի շնորհիվ այս մարդիկ, անմիջական ներգրավվածություն են ունենում լայնածավալ մշակութային իրադարձության մեջ եւ երեխաների մոտ բարձրանում է ինքնագնահատականը, հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Կարևորվում է յուրաքանչյուրի դերը և տեղը որպես հավասար կրողն ու ներկայացնողն ազգային մշակույթի:

2. Արտերկրից ժամանած մասնակիցները ծանոթանում են հայկական մշակույթին և ունենում են բացառիկ հնարավորություն մշակութային կյանքի մի մասը կազմելու։ Բոլոր մասնակիցների միջև ակտիվ շփումը տալիս է փորձի փոխանակում, երաժշտության միջոցով յուրաքանչյուր երկրի մշակույթին ծանոթանալու հնարավորություն, նոր ընկերների ձեռք բերում:

3. Առհասարակ հասարակությանը այս փառատոնը հնարավորություն է տալիս փոխելու մտածելակերպ, աշխարհըկնալում եւ հասարակության ուշադրությունը սևեռել այն հանգամանքին, որ անկախ իր մտավոր և ֆիզիկական հնարավորություններից, յուրաքանչյուր մարդ ունի հավասար իրավունքներ և իրենց առանձնահատուկ կարողությունները հասարակությունից դուրս մնալու պատճառ չպետք է դառնան:

 

2022թ-ի փառատոնին մասնակցելու են՝

1. Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը 2.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու « Մանկան տուն» մանկատան երեխաները

3. « Արևային զանգակներ» դաունի համախտանիշ ունեցող երեխաների նվագախումբը

4. «Մայրի» սոցիոմշակութային կենտրոնի գեղարվեստական խումբը

5. ՌԴ, Սերգիեվ Պոսադի խուլ և կույր երեխաների «Семейний центр » տուն-ինտերնատի «Преодоление» երաժշտախմբը

6. Свердловский մարզի Верх Нейвинцкий ավանի «Благое дело»հասարակական կազմակերպության «Нейва»երաժշտախումբ Փառատոնի հատուկ հյուրն է Արթո Թունչբոյաջյանը,«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են,եթե չունես հոգու թռիչք » ներկայացման բեմադրիչ-ռեժիսորը՝ Պյոտր Նեմոյը,երաժշտությունը՝ Աննա և Անահիտ Մխիթարյանների:

 

Փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2021թ. հուլիսի 25-ին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում,որին ամբողջական համերգային ծրագրով մասնակցում էին Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը և որպես հրավիրված հյուր ` Արթո Թունջբոյաջյանը և Armenia Navy Band-ը: