«Մանկության Ակադեմիան» վերաբացվել է՝ առաջարկելեվ անհատական մոտեցում և որակյալ կրթություն

«Մանկության Ակադեմիան» վերաբացվել է՝  առաջարկելեվ անհատական մոտեցում և որակյալ կրթություն

«Մանկության Ակադեմիան» առաջարկում է անհատական մոտեցում և որակյալ կրթություն

Դավթաշեն, 4-րդ թաղ., Փիրումյաններ 5/1 հասցեում վերաբացվել է «Մանկության Ակադեմիա» մանկակրթարանը, որի նպատակն է ստեղծել միջավայր բազմակողմանի զարգացած, հայրենասեր, ինքնուրույն, մտածող քաղաքացիների զարգացման համար: 1-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված մանկակրթարանն առանձնանում միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմաններով ու համակարգված մոտեցմամբ:
Հիմնադրի` Խաչիկ Բաղդասարյանի, գլխավոր նպատակը բարձրորակ կրթական միջավայր ստեղծելն է, երեխաների կրթադաստիարակչական աշխատանքները մատչելի և բովանդակալից դարձնելն է, իսկ առօրյան` հետաքրքիր և հեքիաթային:

Մանկակրթարանի գործադիր տնօրեն Նարե Ներկարարյանը պատմում է, որ 2019 թվականի հունիսին էր դեռևս բացվել «Մանկության Ակադեմիան», 2020 թվականի մարտին հաստատությունը դադարեցրել էր գործունեությունը` համավարակով պայմանավորված։ Այդ ընթացքում նոր ու հետաքրքիր քննարկումներ են ունեցել և նորովի վերաբացել մանկակրթարանը։

«Մեզ համար շատ կարևոր է որակյալ կրթության ապահովումը, ինչի համար էլ այստեղ երեխաների հետ աշխատում են միայն բարձր որակավորում ունեցող մասնագետները։ Կրթական համալիր ծրագրին զուգահեռ ներդրված է նաև միջազգային հաջողված փորձը ։ Մեզ մոտ յուրաքանչյուր երեխայի անհատական մոտեցում է ցուցաբերվում` հաշվի առնելով նրա տարիքային առանձնահատկությունները։ Կարևորություն է տրվում երեխաների հայեցի դաստիարակությանը, սովորեցնում ենք ազգային երգ ու պար, քանզի հայրենասիրության հիմքերը դրվում են մանկուց»,- նշում է Նարե Ներկարարյանը։

«Մանկության Ակադեմիա»-ի տարածքն ընդարձակ է, խաղասենյակները մեծ և լուսավոր, կահավորված է տարբեր տարիքի երեխաների պահանջներից բխող հարմարավետ և գունեղ կահույքով, խաղալիքները և աշխատանքային նյութերը էկոլոգիապես մաքուր հիմքից են։ Առաջնահերթություն է տրված ոչ միայն կրթությանը, այլև երեխաների առողջությանը` առկա է մարզասրահ, լոզավազան, աղի սենյակ, որտեղ իրականացվում է հալոթերապիա։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև երեխաների սննդակարգին, որը մշակվել է նուտրիցիոլոգի կողմից տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։

Հիմնադիրները ստեղծել են բոլոր պայմանները առողջ, ակտիվ, խելացի ու բանիմաց երեխա դաստիարակելու համար։ Նրանք, բնականաբար, չեն մոռացել նաև սոցիալական բաղադրիչի մասին․ ՀՀ պետական կառույցների և միջազգային համապատասխան կառույցների հետ համագործակցությամբ կրթադաստիարակչական գործընթացին մասնակցելու հնարավորություն կընձեռեն 44-օրյա պատերազմից և «Սուրմալու»-ի դեպքից տուժած ընտանիքների 10 երեխայի։

Երեխաների համար ուսուցումն իրականացվում է երկու գրաֆիկով` 08։30-13։00 և 08։30-18։30։ Եվ իրականացվում է անվճար երկկողմանի փոխադրում: