Հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների ջազային մշակումները՝ Բյուրականում

Հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների ջազային մշակումները՝ Բյուրականում

Բյուրականի արվեստի ակադեմիայում ջազի սիրահարներին անմոռանալի հանդիպում է սպասվում։ 

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ջազի սիրահարներին հրավիրում է օգոստոսի 27-ին՝ ժամը 18.00-ին, Բյուրականի արվեստի ակադեմիա՝ վայելելու հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների ջազային մշակումները ԱՐՄԵՆ ՀՅՈՒՍՆՈՒՆՑ ջազ քառյակի կատարմամբ:

Հանդես կգան՝

Արմեն Հյուսնունց (տենոր, սոպրանո, սաքսոֆոններ)

Սամվել Գասպարյան (ստեղնաշարային գործիքներ)

Խաչատուր Սվազյան (կոնտրաբաս)

Արման Ջալալյան (հարվածային գործիքներ)

Ավագ Մարգարյան (բլուլ, դուդուկ, զուռնա)։ 

 

Տոմսերի ամրագրման և մանրամասն տեղեկությունների համար՝ +374 77 805687։