Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Հարություն Մերդինյանը ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Մերդինյանը հավաքեց 14.733 միավոր: