«Ինտեր»-ը երկրորդ հաղթանակն է տոնել Սերիա Ա-ում
Իտալիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրում Միլանի «Ինտեր»-ը մրցել է «Սպեցիա»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվել է առավելության հասնել խոշոր` 3:0 հաշվով: Միլանյան ակումբի կազմում աչքի են ընկել Լաուտարո Մարտինեսը, Հական Չալհանօղլուն և Խոակին Կոռեան:
«Ինտեր»-ը երկու հաղթանակից հետո Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է: