Պատանեկան ԵԱ․ Թուրքիայում Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը

Պատանեկան ԵԱ․ Թուրքիայում Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը

Թուրքիայում Հայաստանը նվաճում է հերթական չեմպիոնական տիտղոսը։ Այս անգամ փայլում է 66կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։ Եզրափակիչում մեր մարզիկը պարզապես շնչելու հնարավորություն չի տալիս ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոյին։ Բոլոր մրցավարները միաձայն 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին, և Թուրքիայում երկրորդ անգամ բոլորից վեր ծածանվեց հայոց եռագույնը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ աղջիկների 42 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել էր Համեստ Աֆրիկյանը։