Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Օգոստոսի 16-ին Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը բուժզննում է անցել։ Ապաքինման ժամկետի մասին չի նշվում։ Այս մասին գրում է sport.news.am-ը։