Hayat Project խումբը չեղարկում է օգոստոսի 19-ին նախատեսված համերգը
Hayat Project խումբը չեղարկում է օգոստոսի 19-ին նախատեսված համերգը։ Այս մասին խումբը տեղեկացրել է «Ինստագրամ»-ի էջում արված գրառմամբ։
«Սիրելի բարեկամներ: Օգոստոսի 19-ի Yerevan Park-ում նախատեսվող մեր համերգը մենք չեղարկում ենք:
Այս ողբերգությունը եւս մեկ անգամ մեզ պետք է սթափեցնի ու ստիպի մտածել կարեւորի մասին:
Խորին ցավակցություններս բոլոր զոհվածների ընտանիքներին եւ արագ ապաքինում վիրավորներին:
Հարգանքով եւ խորը վշտով՝ Hayat Project.
Համերգների չեղարկման մասին հայտնել են նաև այլ երգիչներ ու ռեստորաններ», - ասված է գրառման մեջ։