Տոպը՝ կիսատաբատի համադրությամբ․ Մարինկա Խաչատրյանի ամառային լուքը (լուսանկարներ)
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է ամառային լուքը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին կրում է սպիտակ տոպ, որը համադրել է նարնջագույն շորտի հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում սպորտային գլխարկը։ «Դե ընտրեք», - մեկնաբանություններում հետեւորդներին է դիմել դերասանուհին։ Օգտատերերը բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել Մարինկային։
Օրերս հրապարակված լուսանկարն արվել էր Ծաղկաձորում։ Երիտասարդ դերասանուհին սեւ վերնաշապիկ էր կրում։ Մարինկան հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Բարի լույս»,- հրապարակումը կարճ մակագրել էր նա։