Ֆլորիդայում շան հետ սեռական հարաբերության համար կինը ձերբակալվել է
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի մի բնակչուհի ձերբակալվել է իր շան հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով։ Նրա ընկերոջը նույնպես բերման են ենթարկել՝ ամբողջը տեսանկարահանելու համար, հայտնում է NYP-ն։
Ըստ Պինելասի շրջանի վարչության՝ 36-ամյա Քրիստինա Կալելոն մոտ ութ տարի շարունակ կամավոր կերպով սեռական հարաբերություններ է ունեցել շան հետ, իսկ նրա նախկին սիրեցյալը՝ 39-ամյա Ջեֆրի Սփրինգերը, նկարահանել է այն։
Շունը, որը տեսանելի վնասվածքներ չի ունեցել, տեղափոխվել է անասնաբուժական կլինիկա՝ հետազոտության։
Զույգը տեղափոխվել է Պինելաս շրջանի բանտ եւ մեղադրվել կենդանիների նկատմամբ սեռական բռնության համար: