Ինչպիսի՞ շուրթերն են իրականում առավել գրավիչ համարվում

Ինչպիսի՞ շուրթերն են իրականում առավել գրավիչ համարվում

Չնայած սոցցանցերը եւ հայտնի մարդիկ ավելի լիքը, «փարթամ» շուրթերի պահանջարկ են ստեղծում, բնական եւ ներդաշնակ շուրթերն ընկալվում են որպես ամենագրավիչը, ասվում է Plastic and Reconstructive Surgery ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Ըստ Մայոյի կլինիկայի պրոֆեսոր, բժշկության դոկտոր Սեբաստիան Կոտոֆանի նոր հետազոտության՝ հատկապես սոցցանցերի օգտատերերն ավելի շատ ժամանակ են հատկացնում՝ նայելով շուրթերին, որոնք որպես պակաս գրավիչ են գնահատվում, ինչը վկայում է այն մասին, որ ավելի գրավիչ շուրթերըավելի մեծ ուշադրություն չեն նշանակում:

Իրենց աշխատանքի ընթացքում հետազոտողները շուրթերի տարբեր համամասնություններ ներկայացնող թվային պատկերների հավաքածու են ստեղծել: Բժշկական կամ էսթետիկ կրթություն չունեցող դիտորդների խումբը, ինչպես նաեւ՝ մի քանի պլաստիկ վիրաբույժներ եւ մաշկաբաններ, գնահատել են նկարների գրավչությունը։

Շուրթերի ծավալը գնահատելիս ամենագրավիչ է ճանաչվել շուրթերի բնական ծավալը ցուցադրող պատկերը:

Այդպես, հետազոտության արդյունքները վիճարկում են այն ենթադրությունը, որ դիտողներն ավելի շատ ժամանակ կծախսեն՝ նայելով պատկերի գրավիչ մասերին:

«Դա կարող է լինել դիտողների ճանաչողական մշակման արտացոլումը. պակաս գրավիչ քոնթենթն ավելի արագ է գրավում դիտողի ուշադրությունը, բայց ավելի երկար ժամանակ է պահանջում մշակման համար»,- նշում են գիտնականները: