Բժիշկը թվարկել է ոջիլներից ազատվելու ամենավտանգավոր ժողովրդական միջոցները

Բժիշկը թվարկել է ոջիլներից ազատվելու ամենավտանգավոր ժողովրդական միջոցները

Չնայած հատուկ շամպունների, սփրեյների և քսուքների մեծ ընտրությանը, շատերը շարունակում են օգտագործել ժողովրդական միջոցները` ոջիլներից ազատվելու համար: Բայց նման մեթոդները կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է միջատների դեմ պայքարի փորձագետ, ախտահանիչ Նիկոլայ Դուբինինը։

Փորձագետի կարծիքով՝ կերոսինը ոչ միայն անարդյունավետ է, այլեւ վտանգավոր։

«Դա քսում են գլխին, հետո գլուխը փաթաթում են սրբիչով և սպասում 2 ժամ։ Այն շատ դժվար է լվանալ, և դրա օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ ալերգիկ ռեակցիաների, գլխամաշկի այրվածքների և մազերի վնասման»,- զգուշացրել է բժիշկը։

Ինչպես հավելել է մասնագետը, որոշները նախընտրում են քացախ օգտագործել։

«Քացախ (6-9%) - երեք ճաշի գդալ քացախ 300 մլ ջրի դիմաց: Նոսրացրած քացախը կիրառվում է բացառապես մազերին՝ առանց գլխի մաշկին դիպչելու։ Քացախը մեծապես չորացնում է գլխամաշկը»,- ​​ընդգծել է Դուբինինը։

Մասնագետի խոսքով՝ միֆ կա, որ մազերի ներկումը կօգնի ազատվել ոջիլներից, սակայն դա ճիշտ չէ։

«Մազերի ներկում. այս մեթոդն ընդհանրապես չի աշխատում, դա միֆ է։ Միայն առավել թունդ ներկը կարող է ոչնչացնել գլխի ոջիլների չնչին տոկոսը, սակայն դրանցից ամբողջությամբ ազատվելու համար ավելի լավ է այլ մեթոդ կիրառել»,- բացատրել է բժիշկը։