Ինչպե՞ս է քաշի նվազեցման վիրահատությունն ազդում անձնական կյանքի վրա
Մարդկանց մոտ, ովքեր քաշի նվազեցման վիրահատություն են տանում, հաճախ 2-րդ տիպի շաքարախտի եւ այլ հիվանդությունների հետ կապված վիճակի բարելավում է նկատվում, սակայն այդ վիրահատությունները եւ նրանց կենսակերպի փոփոխությունները կարող են նաեւ կողմնակի ազդեցություններ ունենալ կյանքի այլ ասպեկտների վրա, այդ թվում՝ հարաբերությունների:
ԱՄՆ ընդհանուր բնակչության համեմատ՝ քաշի կորստի վիրահատություն տարած մարդիկ ավելի քան երկու անգամ ավելի հաճախ են հինգ տարվա ընթացքում ամուսնացել կամ ամուսնալուծվեն, ցույց է տվել Պիտսբուրգի համալսարանի հանրային առողջության դպրոցի համաճարակաբանության բաժնի գիտնականների նոր հետազոտության արդյունքները, որը հրապարակվել է Annals of Surgery ամսագրում:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են ամուսնական կարգավիճակի փոփոխությունները 1441 մեծահասակների շրջանում, ովքեր ստամոքսի շրջանցման վիրահատություն են տարել 2006-2009 թթ: Թեեւ մեծամասնությունը վիրահատությունից հետո պահպանել է իր հարաբերությունների կարգավիճակը հինգ տարի, միայնակ մարդկանց 18 տոկոսը ամուսնացել է՝ ԱՄՆ-ի ընդհանուր բնակչության 7 տոկոսի համեմատ:
Գիտնականները նաեւ պարզել են, որ երիտասարդները եւ նրանք, ովքեր ապրել են զուգընկերոջ հետ մինչեւ վիրահատությունը, ավելի հավանական է, որ կամուսնանան հետազոտության ընթացքում: Թեեւ նվազեցված քաշի քանակությունը կապ չուներ ամուսնանալու հավանականության հետ, ֆիզիկական վիճակի բարելավումը մարդկանց ամուսնության է դրդել, պարզել է հետազոտությունը:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր ավելի շատ են քաշ կորցրել, ավելի հաճախ են բաժանվել կամ ամուսնալուծվել: