Դոլարն ու ռուբլին էժանացել են․ արտարժույթների փոխարժեքներն այսօր
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հուլիսի 27-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 403 դրամ նվազագույն և 409 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 416 դրամ նվազագույն և 424 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 404 դրամ նվազագույն և 413 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 422 դրամ նվազագույն և 440 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 5․75 դրամ նվազագույն և 6.30 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 6․79 դրամ նվազագույն և 7․40 դրամ առավելագույն փոխարժեքով: