Բրիթնի Սփիրսն ու Էլթոն Ջոնը ձայնագրել են լեգենդար երգի ռեմիքս տարբերակը
Էլթոն Ջոնն ու Բրիթնի Սփիրսը ձայնագրել են 1971 թվականի Tiny Dancer հիթի ռեմիքսը, հայտնում է TMZ-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Դա Էլթոնի գաղափարն էր, իսկ Բրիթնին մեծ երկրպագու է: Նրանք ձայնագրել են Tiny Dancer-ի ռեմիքսը՝ որպես դուետ, եւ դա անհավանական է»,- պատմել է աղբյուրը։
Երգը կթողարկվի օգոստոսին։ Այս լուրին Սփիրսի երկրպագուները երկար են սպասել։