«Զվարթնոց» օդանավակայանում դոլարը գնվում է՝ 300, վաճառվում՝ 620 դրամով

«Զվարթնոց» օդանավակայանում դոլարը գնվում է՝ 300, վաճառվում՝ 620 դրամով

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը լուսանկար են հրապարակել, որն արվել է «Զվարթնոց» օդանավակայանում գործող տարադրամի փոխանակման կետում։ 

Լուսանկարում տարադրամի առուվաճառքի գներն են՝ հուլիսի 16-ի դրությամբ, որոնք կտրուկ տարբերվում են մայրաքաղաքի մյուս փոխանակման կետերի  առաջարկած գներից:

Ամերիկյան դոլարը գնվում էր՝ 300, և վաճառվում՝ 620 դրամով: Ռուսական ռուբլին գնվում էր 3 դրամով և վաճառվում՝ 7.60-ով: Եվրոն գնվում էր՝ 300, և վաճառվում էր 650 դրամով: