«Կարեւորը ողջ եմ․․․»․ Իլոնա Մկրտչյանը վթարի է ենթարկվել
«Փափուկ խաղալիք», «Դեպի ճամբար 3», «Սիրո հասակ» սիթքոմներից հայտնի դերասանուհի Իլոնա Մկրտչյանն իր Ինստագրամի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժա, որից հետո անհետանում է, գրառում է կատարել։ Իլոնան հայտնել է, որ օրերս վարի է ենթարկվել, սակայն այժմ ամեն բան կարգին է։
«Բարի օր, բոլորին։ Ակտիվ չեմ արդեն քանի օր է՝ պատճառը վթարն էր, որի տուժողը դարձա։ Հիմա լավ եմ, ամեն բան կարգին է, վնասվածքներն էլ ժամանակի հետ կանցնեն, կարեւորը ողջ եմ։ Լավ եղեք մինչեւ վերադառնամ։ Աստված պահապան», - գրել է դերասանուհին։
Ավելի վաղ հրապարակված կադրում երիտասարդ դերասանուհին պատկերված էր բնության գրկում։ Նա կրում էր ծաղկային պրինտով զգեստ։ Նրա մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ Հրպարակումն Իլոնան չէր մակագրել։