Նոր ներկրված ապրանքները պետք է գոնե 15 տոկոսով էժանանան. պատգամավոր

Նոր ներկրված ապրանքները պետք է գոնե 15 տոկոսով էժանանան. պատգամավոր

ԵՏՄ տարածքում աղքատության ամենաբարձր շեմը Հայաստանում է, շուրջ 30 տոկոս աղքատություն ունենք, իսկ գնաճի պարագայում շատ ավելի դժվար է քաղաքացիների համար: Այս մասին «Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը:

«Արտաքին բոլոր տեսակի գործոնները մշտապես ազդեցություն են ունենալու մեր երկրի վրա, քանի որ մենք չունենք տնտեսական անվտանգության ռազմավարություն: Հիմա էլ ունենք դրամի արժևորման խնդիր, ԿԲ-ն այս ձևով գնաճի զսպման հարց է լուծում, բայց մեր արտահանողները խնդրի առաջ են կանգնած»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։