Ինչո՞ւ է շաքարային դիաբետով մարդկանց հակացուցված սերուցք ուտել

Ինչո՞ւ է շաքարային դիաբետով մարդկանց հակացուցված սերուցք ուտել

Շաքարային դիաբետի դեպքում սննդակարգի շտկումը բուժման կարեւոր կետերից մեկն է։ Չէ որ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ընթացքում օրգանիզմը դադարում է արձագանքել իր արտադրած ինսուլինին։

Շաքարախտը կապված է նաեւ այլ հիվանդությունների՝ հիպերտոնիայի, ավելորդ քաշի եւ այլ խնդիրների հետ։ Դիետան կարեւոր կետ է դառնում մարդու վիճակի համալիր շտկման գործում։

Medincenter կլինիկական եւ ախտորոշիչ կենտրոնի էնդոկրինոլոգ Ելենա Գուբկինան «Արգումենտի ի ֆակտի»-ին պատմել է, թե ինչու չի կարելի շաքարախտի դեպքում սերուցք օգտագործել:

«Սերուցքը շատ յուղոտ եւ բարձր կալորիականությամբ կաթնամթերք է, որը շաքարային դիաբետով հիվանդների սննդակարգում ավելացնել չի կարելի: Սերուցքի օգտագործումը կարող է արագ քաշի ավելացում, լիպիդների, արյան մեջ շաքարի մակարդակի, արյան ճնշման բարձրացում առաջացնել»,- պարզաբանեց էնդոկրինոլոգը։

Նրա խոսքով՝ անպայման պետք է հիշել, որ շաքարախտը քրոնիկ էնդոկրին պաթոլոգիա է։ Այդպիսի ախտորոշմամբ մարդու սննդակարգը պետք է կառուցվի՝ կախված մի շարք ցուցանիշներից՝ հիվանդության տեսակից, հիվանդի օրգանիզմի առանձնահատկություններից, նրա առողջության ցուցանիշներից, արյան մեջ շաքարի մակարդակից, արյան ճնշման մակարդակից:

Սննդակարգ կազմելու եւ կոնկրետ դեպքում հակացուցված մթերքները որոշելու համար անհրաժեշտ է մասնագետի դիմել: