«Սնվել առողջ եւ սպորտի մասին չմոռանալ»․ Լուսինե Թովմասյանը պատմել է՝ ինչպես է պահպանում գեղեցիկ կազմվածքը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, պատասխանել է հետեւորդների հարցերին։
Նրանցից մեկը հետաքրքրքվել է, թե ինչպես է գեղեցկուհուն հաջողվում պահպանել սլացիկ կազմվածքը։ «Գենետիկան ծատ կարեւոր է, բայց նաեւ շատ կարեւոր է հետեւել սննդին։ Սնվել առողջ եւ սպորտի մասին չմոռանալ», - հարցին պատասխանել է երիտասարդ մայրիկը։
Օրերս հրապարակված կադրում երիտասարդ մայրիկը կրում էր բաց երանգի հագուստ։ Նրա մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ «Մտածում եմ ոնց անեմ, որ չհալվեմ», - հրապարակմանը կից գրել էր գեղեցկուհին։