BRICS-ի նախագահը հայտարարել Է խմբին անդամակցելու՝ Եգիպտոսի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի պլանների մասին

BRICS-ի նախագահը հայտարարել Է խմբին անդամակցելու՝ Եգիպտոսի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի պլանների մասին

Կահիրեն, Անկարան եւ Էր Ռիադը պլանավորում են BRICS-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) անդամակցելու հայտեր տալ: Այդ մասին հայտնում Է «Իզվեստիան»՝ վկայակոչելով BRICS միջազգային համաժողովի նախագահ Փուրնիմա Անանդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Այդ բոլոր երկրները ցույց են տվել միանալու իրենց շահագրգռությունը եւ պատրաստվում են տալու անդամակցության հայտեր: Ես կարծում եմ, որ դա լավ քայլ Է, քանի քոր ընդլայնումը միշտ Էլ ընկալվում Է դրականորեն, դա ակնհայտորեն կուժեղացնի BRICS-ի ազդեցությունն ամբողջ աշխարհում»,- հայտարարել Է Անանդը: Նրա խոսքով՝ այդ երկրների անդամակցումը միավորմանը չպետք Է շատ ժամանակ զբաղեցնի: Նա նաեւ հայտնել Է, որ հնգյակից, որի մեջ են մտնում Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան, որոշ պետությունների անդամակցության քննարկմանը եւ հնարավոր որոշմանը կարելի Է սպասել արդեն հաջորդ գագաթնաժողովին:

 

«Ես հուսով եմ, որ երկրների անդամակցումը BRIC-ին տեղի կունենա շատ արագ, որովհետեւ այժմ միավորման միջուկի բոլոր ներկայացուցիչները շահագրգռված են ընդլանման հարցում: Այնպես որ դա կլինի շատ շուտով»,- կարծում Է Անանդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: