«Ես շատ բախտավոր եմ, որ քեզ պես մայր ունեմ»․ Հրուշ Աճեմյանի շնորհավորանքը մայրիկի տարեդարձին

«Ես շատ բախտավոր եմ, որ քեզ պես մայր ունեմ»․ Հրուշ Աճեմյանի շնորհավորանքը մայրիկի տարեդարձին

Հոլիվուդյան աստղերի եւ Քարդաշյան քույերերի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը շատ ակտիվ է վարում իր Instagram-ը, պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնցում ներկայանում է տարբեր կերպարներում, գովազդում՝ կոսմետիկա եւ հագուստ, նկարահանում է տեսահոլովակներ։ Նա առանձնանում է արտասովոր եւ ռիսկային կերպարներով։

Հրուշ Աճեմյանն այժմ իր հանգիստն է վայելում Հայաստանում։ Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրում նա պատկերված է մայրիկի հետ։ «Ես շատ բախտավոր եմ, որ քեզ պես մայր ունեմ։ Դու լավագույն ընկերն ես, լավագույն մայրն ու իմ իմացած ամենալավ մարդը։ Ծնունդդ շնորհավոր, մայրիկ», - հրապարակմանը կից գրել է Հրուշը։