Օգոստոսի 1-ից Գերմանիան կհրաժարվի ռուսական ածխից, դեկտեմբերի 31-ից՝ նավթից
Գերմանիան օգոստոսի 1-ին ամբողջությամբ կհրաժարվի ռուսական ածուխից, իսկ դեկտեմբերի 31-ից՝ ռուսական նավթից։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի տնտեսական հարցերով օգնական Յորգ Կուկիսին։
Նրա խոսքով՝ այժմ Գերմանիայի համար ամենադժվարը կլինի ռուսական էներգետիկ ռեսուրսներին այլընտրանք գտնելը։ Կուկիսը հավելել է, որ ԱՄՆ-ն ու Քաթարը միասին կարող են Եվրոպային տրամադրել մոտ 30 միլիարդ խորանարդ մետր գազ՝ հեղուկ գազի տեսքով, սակայն դա դեռ բավարար չէ ռուսական գազի փոխարինման համար։