Ինչպե՞ս են Led Zeppelin Symphonic-ի կատարողներն անցկացրել իրենց առաջին օրը Հայաստանում
Led Zeppelin Symphonic նախագիծն այսօր` հուլիսի 9-ին, առաջին անգամ ելույթ կունենա Երեւանում: Նախագիծը ներկայացնող London West End խումբը երեկ էր ժամանել Հայաստան: Խմբի անդամները լրագրողների հետ զրույցում իրենց ոգեւորությունն էին հայտնել Երեւանում գտնվելու կապակցությամբ ու նշել, որ թեեւ կարճ ժամանակով են Հայաստանում, փորձելու են այցելել որոշ տեսարժան վայրեր:
Ըստ Instagram-ում արված հրապարակման` նրանք արդեն հասցրել են ոչ միայն զբոսնել Հանրապետության հրապարակում ու այցելել Հրազդան մարզադաշտ, որտեղ էլ տեղի է ունենալու համերգային ծրագիրը, այլեւ լինել Սեւանում:
«Երեւան, մենք այստեղ ենք ձեզ համար: Շնորհակալ ենք ձեր գեղեցիկ երկրում մեզ հյուրընկալելու համար: Մենք պատրաստ ենք «ՀԱՅԱ» փառատոնին, դուք մեզ հե՞տ եք»-ասվում է լուսանկարներին կից արված մեկնաբանության մեջ: