Մեկնարկում եմ իմ նոր թիմի հետ. Հենրիխ Մխիթարյան (լուսանկար)

Մեկնարկում եմ իմ նոր թիմի հետ. Հենրիխ Մխիթարյան (լուսանկար)

«Ինտերի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել միլանյան թիմի հետ։

 

«Մեկնարկում եմ իմ նոր թիմի հետ»,- գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում՝ կից տեղադրելով լուսանկարներ։

 

Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես ներկայացվել է որպես «Ինտերի» ֆուտբոլիստ հուլիսի 2-ին։ Նա նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։