Ի՞նչ վտանգներ ունի անքնությունը
Անքնության դեպքում կյանքի որակը գրեթե անմիջապես վատանում է, NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, սոմնոլոգ Սոֆյա Չերկասովան։ Մասնագետը պարզաբանել է, թե այս հիվանդության բուժման որ մեթոդներն են առավել արդյունավետ տնային պայմաններում։ Փոխանցում է med.news.am-ը։
«Անքնության դեպքում կյանքի որակը սկսում է գրեթե անմիջապես վատանալ։ Մեր ուշադրությունը սկսում է ցրվել, եւ սովորելու կարողությունը նվազում է: Մի քանի ամիս անց մարդու հոգեկանը սկսում է տուժել, դեպրեսիայի վտանգը նույնպես մեծանում է։ Եթե անքնությունը շարունակվում է ավելի քան հինգ տարի, ապա կարող է զարգանալ սրտի իշեմիկ հիվանդություն, եւ մեծանում է ինֆարկտի եւ ինսուլտի ռիսկը։ Որոշ դեպքերում անքնությունը կարող է հանգեցնել նաեւ շաքարային դիաբետի, որն ուղեկցվում է ծերացման արագացմամբ»,-ասել է սոմնոլոգը։