«Քեզ հետ անգամ աշխարհի ծայրն էլ կգնամ, մենակ իմանամ, որ ձեռքս այսպես ամուր բռնած ես լինելու»․ Իրինա Թովմասյանն՝ ամուսնու հետ
«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը մեկնել է հանգստի, որտեղից կիսվում է նոր լուսանկարներով եւ տեսանյութերով։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված ընտանեկան կադրում երիտասարդ մայրիկը պատկերված է ամուսնու հետ։ Զույգը գրկախառնված է։ Իրինան կրում է կանաչ երանգի երկարափեշ զգեստ, որը համադրել է նույն երանգի կոշիկների հետ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։
«Երջանկություն է ունենալ կողքիդ այնպիսի մարդ, որ քեզ հետ է և դժվարին և ուրախ պահերին։ Ով քեզ հետ հավասար տանջվում է քո խնդիրների համար և քեզնից շատ ուրախանում քո հաջողություններով։ Քեզ հետ անգամ աշխարհի ծայրն էլ կգնամ, մենակ իմանամ, որ ձեռքս այսպես ամուր բռնած ես լինելու», - գրել է գեղեցկուհին։