Եկել եմ բարի, պայծառ, ուժեղ, ուրախ ու տաղանդավոր մարդկանց երկիր՝ Հայաստան․ Ժաննա Լևինա

Եկել եմ բարի, պայծառ, ուժեղ, ուրախ ու տաղանդավոր մարդկանց երկիր՝ Հայաստան․ Ժաննա Լևինա

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, իր ինստագրամյան էջում Հայաստանից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․  



«Եկել եմ բարձր լեռների և ձյունաճերմակ ամպերի երկիր, հյութալի նռան, հասած ծիրանի և սաթե խաղողի երկիր, ամենահամեղ ջրի ու բուրումնավետ կոնյակի երկիր, երաժշտության, պարերի և հոգևոր տոների երկիր, բարի,պայծառ, ուժեղ, կենսուրախ, տաղանդավոր մարդկանց երկիր, հոգով ինձ հարազատ բարեկամների ու ընկերների երկիր։

Ողջույն, արևոտ, գեղեցիկ ու հյուրընկալ Հայաստան»։