Մխիթարյանն առաջին անգամ մասնակցել է «Ինտերի» մարզմանը
«Ինտերի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն երեկ ժամանել է ակումբի մարզաբազա՝ նոր թիմի առաջին մարզմանը մասնակցելու համար։
Մարզաբազայի մոտ միլանյան ակումբի երկրպագուները սպասել են ժամանող ֆուտբոլիստներին։
Երկրպագուները ինքնագրեր են վերցրել Մխիթարյանից և լուսանկարվել հայ ֆուտբոլիստի հետ։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։