Գողացել են ատամները․ Կատյա Լելը պատմել է այլմոլորակայիններ տեսնելու դեպքի մասին
Ռուս հայտնի երգչուհի եւ երգահան Կատյա Լելը Epic Fighting Championship շոուի ժամանակ պատմել է այն մասին, թե ինչպես է կորցրել ատամները տասնվեց տարեկանում՝ այլմոլորակայինների հետ հանդիպելուց հետո-այս մասին տեղեկացնում է Style.news.am-ը․
Լելն ու նրա հարազատները տեսել են «կանաչ լուսարձակում», որից հետո արտիստուհու ատամները կորել են։
«Երբ մենք տեսանք պատուհանից տեսանք լույսը, իմ բոլոր ատամները անհետացան առանց ցավի եւ արյան: Քրոջս համար հուշ են թողել, նա ինձ ասաց․ «Բերանդ բաց, ատամ չունես։ Մենք ամեն ինչ տեսանք, ու մեր հիշողությունը չջնջվեց։ Սա հիմա ծիծաղելի է: Բայց այն ժամանակ չկար ոչ արյուն, ոչ ցավ։ Aսես երբեք ատամներս չէին էլ եղել», - հայտնել է երգչուհին։