Կինը հազվագյուտ հիվանդության պատճառով կենդանի արձանի է վերածվել
Հազվագյուտ գենետիկ հիվանդությունը Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգի բնակչուհուն «վերածել» է կենդանի արձանի, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Mirror-ին:
29-ամյա Ջասմին Ֆլոյդը տառապում է ֆիբրոդիսպլազիայով, որն առաջացնում է նրա միացնող հյուսվածքների ոսկրացում։ Վերջին երկու տարիներին կինը գամված է անկողնուն, քանի որ հիվանդությունը սկսել է ազդել նրա տեղաշարժվելու ունակության վրա։
Հիվանդությունը ախտորոշվել է, երբ ամերիկուհին հինգ տարեկան էր, սակայն առաջին անգամ այն գրեթե չի դրսեւորվել։ Առաջին լուրջ սրացումը տեղի է ունեցել 2019 թվականին։ Ֆլոյդը հիվանդանոցում անցկացրել է մոտ մեկուկես տարի, եւ այդ ժամանակից ի վեր նրա կյանքը լիովին փոխվել է: Նա երազում էր, որ ճամփորդելու է, ընկերների հետ համերգների է գնալու և զբոսնելու, բայց հիվանդությունը նրան զրկել է այդ հնարավորությունից։
Այժմ կինը չի կարող քայլել, նստել կամ կանգնել եւ տառապում է մշտական ցավից: Օրվա մեծ մասը նա անցկացնում է անկողնում եւ միայն մի քանի ժամ է կանգնում: Նույնիսկ ամենապարզ ամենօրյա առաջադրանքները կատարելու համար նրան անհրաժեշտ է մանրակրկիտ պլանավորում։
Բուժումից հետո Ֆլոյդը հույս ուներ դեպի լավը փոփոխությունների, սակայն գործնականում հիվանդության զարգացումը չի դանդաղել։ Կինը սկսել է տառապել երակային դերմատիտից, որը զարգացել է պառկած կենսակերպի պատճառով ։ Շարժման պակասից ամերիկուհու ոտքերը դառնում են մանուշակագույն եւ խիստ ցավում:
Ֆիբրոդիսպլազիան անբուժելի հիվանդություն է, որի դեպքում կապակցող հյուսվածքները, ջիլերը, կապանքները եւ մկանները աստիճանաբար փոխակալվում են ոսկրի: Դրանով ախտահարվում է մեկ միլիոնից մեկը։ Հայտնի դեպքերը մոտ 900-ն են։ Ֆիբրոդիսպլազիայի բռնկումները կարող են առաջանալ տարբեր գործոններով, այդ թվում' վնասվածքներից, ընկնելուց, մկանների լարվածությունից եւ հոգնածությունից: Ֆիբրոդիսպլազիայով հիվանդների կյանքի սպասվող տևողությունը մոտ 56 տարի է, սակայն այդ հիվանդների մեծ մասին անհրաժեշտ է մասնակի կամ ամբողջական խնամք արդեն 30 տարեկանից։