Շնաձուկը հարձակվել է փրկարարի վրա

Շնաձուկը հարձակվել է փրկարարի վրա

ԱՄՆ-ում շնաձուկը Նյու Յորքի Լոնգ Այլենդի լողափերից մեկում հարձակվել է փրկարար Զաք Գալոյի վրա։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Տղամարդը այդ ժամանակ անվտանգության խորհուրդներ էր տալիս շնաձկների հարձակման մասին և կատարում էր զոհի դեր։

«Ես շատ սուր ցավ զգացի և հասկացա, թե ինչ է կատարվում։ Հենց որ զգացի ռետինե տեքստուրան, հասկացա, որ դա ինչ-որ շնաձուկ է: Ես երեք անգամ հարվածեցի շնաձկանը։ Երևի երրորդ անգամ շրջվեց և պոչով հարվածեց կրծքիս»,- ասել է փրկարարը։

Գալոն առատ արյունահոսություն ուներ, սակայն նրան հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ափ, որտեղ նրան անմիջապես առաջին օգնություն են ցույց տվել։ Այս պահին փրկարարի կյանքին վտանգ չի սպառնում։

Միջադեպից հետո լողափը փակվել է լողալու համար։