Սկանդալ․ պղծել են Յուրի Շատունովի հուշահամալիրը, իսկ երգչի կինը շտապ հոսպիտալացվել է (լուսանկարներ)
Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հունիսի 23-ին մահացել է «Ласковый Май» խմբի մենակատար Յուրի Շատունովը: Երգիչը 48 տարեկան էր։ Նախնական տվյալներով՝ նա մահացել է սրտամկանի ինֆարկտից։
Ըստ մամուլի՝ Տոբոլսկում թալանվել է Յուրի Շատունովի հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Տեղի բնակիչները վանդալիզմի մեջ կասկածում են երկու դեռահասների։ Այս մասին գրում է Thevoice-ը։
Շատունովի մահից հետո Ռուսաստանի շատ քաղաքներում ինքնաբուխ հուշահամալիրներ հայտնվեցին՝ ի հիշատակ սիրելի արտիստի։ Սակայն վանդալները թալանել են հուշահամալիրը։ Նրանք թողել են միայն գետնին նետված և տրորված սպիտակ վարդեր, ինչպես նաև երգչի ճմրթված լուսանկարները։
Ի դեպ, տեղեկություններ են հայտնվել, որ Շատունովի այրին՝ Սվետլանան, ամուսնու մահից հետո սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել է։ Այս մասին պատմել է պրոդյուսեր Ալեքսանդր Գերասիմովը։ Նրա խոսքով՝ կինը արտիստի՝ կյանքից հեռանալուց հետո կորցրել է աջակցությունը և հայտնվել շատ ծանր վիճակում, ընդ որում՝ երկու երեխաների հետ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռուuական Կարդինալ տելգերամյան ալիքը հայտնել է, որ երգչի կինը խոuել է թունավորման վարկածի մաuին՝ աuելով, որ իր ամուuնուն թունավորել են ու խոuտացել անուններ տալ՝ նշելով միայն, որ դա կապված է եղել մեծ ֆինանսների հետ, ու եղել է պատվիրված: