Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում նաև Հայաստան
Երկուշաբթի օրվանից ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության որոշումը, որի համաձայն՝ տեղական արտադրության ցորենի և գարու արտահանումն արգելվում է։ Այս փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը։
Վրաստանի իշխանությունը ցորենի և գարու արտահանման արգելք սահմանով որոշում է կայացրել հունիսի վերջին։ Արգելքը կգործի մինչև 2023 թվականի հուլիսը։ Կառավարության որոշմամբ չի արգելվում երկրում արտադրված եգիպտացորենի արտահանումը։
Լրատվամիջոցը հիշատակում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց՝ 2021 թվականին Վրաստանը Հայաստան է արտահանել ավելի քան 1,4 հազար տոննա ցորեն, 49 տոննա՝ Թուրքիա, 40 տոննա՝ Ուկրաինա։