«Ռոման» հավերժ կմնա իմ սրտում. Մխիթարյանի շնորհակալական խոսքը
«Ռոման» հավերժ կմնա իմ սրտում. Մխիթարյանի շնորհակալական խոսքըՄխիթարյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում ներկայացնելով «Ռոմայում» իր լավագույն պահերը։
«Շատ յուրահատուկ ակումբ է «Ռոման»։ Ձեր աջակցությունը բացառիկ էր, և ես միշտ շատ հպարտ եմ դրա համար: Երբ առաջին անգամ կրել եմ «Ռոմայի» մարզաշապիկը, մեկ նպատակ ունեի հաղթելու։ Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ այստեղ, և ես երբեք չեմ մոռանա այն հրաշալի պահերը, որոնք միասին ենք ապրել»,–գրել է Մխիթարյանը։
Նշենք, որ Մխիթարյանն արդեն Միլանի «Ինտեր» ակումբն է ներկայացնելու։
@ArmeniaSputnik